Նոր Նորքի «Երևան սիթի» սուպերմարկետում սպանված տղամարդը շուկայի աշխատակից է. քրեական գործ է հարուցվել
Երևանի Նորք Նորք վարչական շրջանում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, 60-ամյա տղամարդու սպանության գործով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը:
60-ամյա տղամարդու ինքնությունը պարզ է, նա մահացու վնասվածքը ստացել է Նորք Նորքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գտնվող շուկայում:
Նշենք, որ տղամարդը շուկայի աշխատակից է:
Ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր‚ որ այսօր ժամը 12-ի սահմանում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ մահացած վիճակում 60-ամյա տղամարդ է տեղափոխվել: