Հայ օգտատերերը պարզել են Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարները (լուսանկար)
Ֆեյսբուքյան հայ օգտատերերը գտել և հրապարակել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական հեռախոսահամարները: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն:
Ալիևների հեռախոսահամարները նրանք պարզել են «GetContact» հավելվածի միջոցով, որտեղ հնարավոր է գտնել ցանկացած մարդու հեռախոսահամար, եթե հայտնի է նրա անունը և ազգանունը, բնակության երկիրը և բջջային օպերատորը:
Օգտատերերից մեկն առաջարկել է այլևս չհրապարակել հեռախոսագրքերից արված սքրինշոթները՝ հորդորելով դրա փոխարեն փնտրել և գտնել Ադրբեջանի քաղաքացիների հեռախոսահամարները, ովքեր բարձր պաշտոն են զբաղեցնում, իսկ հետո դրանք փոխանցել ՀՀ ՊՆ-ին:
Մարտահրավերն ընդունելով՝ օգտատերերը գործի են անցել, իսկ արդեն մի քանի ժամ հետո հրապարակել Իլհամ և Մեհրիբան Ալիևների հեռախոսահամարներով սքրինշոթները:
Այժմ օգտատերեր առաջարկում են զանգահարել և խոսել նրանց հետ, և ասել, որ նրանց հեռախոսահամարը տրամադրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: