Վիետնամում թայֆունի պատճառով շուրջ 30 մարդ է զոհվել
![](/timthumb.php?src=disc/05-11-17/0176109424bf967a311bddb340794288.jpg&w=450)
Դեմրի տրոպիկական հողմը արդեն խլել է 27 հոգու կյանք Վիետնամում: Եվս 22 մարդ անհայտ կորած է հայտարարվել: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում տալով տեղական իշխանություններին:
Պաշտոնական տվյալներով՝ թայֆունը մինչև 620 տուն է ոչնչացրել և վնասել ավելի քան 40 հազար շենք: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել:
Ամերիկյան մեթոդոլոգների գնահատմամբ Դեմրին Վիետնամում տեղի ունեցած ամենաուժեղ տրոպիկական հողմն է՝ 2011 թվականից այս կողմ:
Առաջիկա օրերին Վիետնամում սպասվում են ուժգին ջրհեղեղներ: