Աբովյանում պայթած գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր «Շշի Մելոյին»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում. կան տուժածներ:
Մեր տեղեկություններով գործարանը պատկանում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին:
Ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի պատգամավորին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին. նրա աշխատակիցներն էլ քոթակ են տվել գողին ու նրա համակիրներին: