Հերմինե Նաղդալյանն իր սխալները փորձում է թաքցնել մեղադրելով լրագրողներին
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեջ լրագրողներն են մեղավոր։ Նույնիսկ պաշտոնյաների ոչ հավասարկշռված և անպատասխանատու հայտարարությունների համար քննադատվում են լրագրողները։ Հերմինե Նաղդալյանն էլ հետ չմնաց և իր՝ Արցախի շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին պարզ, հստակ հայտարարության այսպես կոչված «թյուրըմբռնման» մեջ մեղադրեց լրագրողներին՝ դիտավորյալ իր խոսքը իբր կոնտեքստից կտրելու և նենգափոխելու և բոլորովին այլ երանգներով ընթերցողին մատուցելու մեջ։
Այո, Արցախը թշնամուն հանձնելու մասին պարզ արտահայտված այս կինը լուրջ, ինքնավստահ դեմքով, առանց ամաչելու մեղավորներ է փնտրում իր խայտառակությունը կոծկելու համար։ Հերմինե Նաղդալյանը, հավանաբար, կարծել է, որ եթե Հայաստանի ԱԺ-ի նիստերում հնչող բազմաթիվ անհոդաբաշխ, զավեշտալի, անպատասխանատու հայտարարությունները սովորական են, ապա երկրի համար դժվարին այս օրերին դրանք անթույլատրելի են և լրջորեն հարվածում երկրի պետական համակարգի կերպարին։
Բայց, եթե Հերմինե Նաղդալյանն այսքանը հասկանար, առնվազն ներողություն կխնդրեր հայ հասարակությունից սխալ արտահայտվելու համար։ Բայց ներողություն խնդրելը, այն էլ ինչ-որ արտահայտության համար, հայ պաշտոնյաների հոգեբանության մեջ չի տեղավորվում։
Բայց խնդիրն այն է, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող այս կինը ոչ միայն մեղադրում է իր խոսքը «խեղաթյուրող» լրագրողին։ Այլ նաև հասարակության իրեն մեղադրող շերտին, որը մեծամասնություն էր կազմում այն օրերին։ Իր «մարտական ուղին» հասարակության աչքը մտցնելով «փիառվել չսիրող» Հերմինեն Նաղդալյանը արդարացնում է իր անպատասխանատու հայտարարությունները, հավանաբար դրանով է արդարացնում նաև պաշտոնը սեփական ընտանիքի բիզնեսի բարգավաճման համար օգտագործող ԱԺ փոխնախագահը։
Արմինե Վարդևանյան. ֆեյսբուք: