Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն. կան վիրավորներ
Այսօր` ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 12։20-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի Վահանավանքի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» և «Honda CRV» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն: