Երևան, 22.Մայիս.2024, 00:00 |
Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում իմ պաշտոնավարմա... Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վ... ԱԽ քարտուղարն ընդունել է Դեյվիդ Քոհենին ԱՄՆ Կ... ՇՄ նախարարն ընդունել է Հայաստանում ՀԲ-ի գրասե... Singapore Airlines ավիաընկերության չվերթից տո... ԵՄ-ը ճանաչում է Զելենսկու լեգիտիմությունը. Ստ... Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը կհուղարկավորվի ... Գլխավոր դատախազը ԱՄՆ գործընկեր պաշտոնյայի հետ... Մայիսի 26-ին՝ մեծ հանրահավաք Հանրապետության հ... Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ... Կապանում փորձել են hրկիզել Կապանի քաղաքապետ Գ... Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստ... Ռաիսիի մահը մեծ կորուստ է, նա իր խոսքի տեր մա... Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Լիտվա... Ծիրանի բերքատվության կանխատեսում Արարատյան դա... ՄԱԿ-ի ԱԽ-ը չի ընդունել տիեզերքում զենք չտեղակ... 2024-ին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կա... Բագրատ Սրբազանն՝ արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝... Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և ԿԺԴՀ-... Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերա... Փրկարարները Քասաղի կիրճից իջեցրել են ոտքը վնա... Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո... Երևանում՝ փողոցում, կնոջ ինքնազգացողությունը ... ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյա... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 101 դ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հալլեի հա... Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ... Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական ոլ... ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեծ Բրիտանիայի ազգ... Արմեն Գրիգորյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պ... Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի ... Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է... Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը... Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեո... ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են կնքել անվտանգ... Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզութ... Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, ո... Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն... Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտ... Պաշտպանության նախարարությունը՝ մոդուլային զոր... Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախա... ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում... Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալ... ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը վաղ փուլերում մեծ... Որ կիրանցեցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, ն... Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, իրենք ... Գուտերեշն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է արել շարո... Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգո... Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնա... Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև Գոհար Ավետիսյանը տատիկի մասնակցությամբ հուզիչ... Ձերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. ն... Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ ա... Գործընթացի ավարտին Հայաստանը կկորցնի զգալի տա... Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել ձեր հենարանը,... Մեկ զոհ, 30-ից ավելի վիրավոր՝ Լոնդոն-Սինգապու... Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե ՀՀ-ում գործող ... Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ... Խորհրդային շրջանի, ուշ շրջանի քարտեզների միջև... ՀՀ իշխանությանը մեղադրել պատերազմ հրահրելու, ... Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփակ... ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ... Արցախը հանձնեցիք, տնավեր դարձրիք, հիմա հերթը ... ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային ա... Քաղաքացին «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք ա... ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը... Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվա... Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրա... Արայիկ Հարությունյանն ու Ֆրանսիայի դեսպանը քն... Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր ար... Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արց... Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանմ... 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կա... Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատ... ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի... Բեռն ընկնելու է շարքային քաղաքացու վրա. փաստա... ՀՀ ՔԿ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակա... ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին... Մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ Արցախի կառավարութ... 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հ... Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահով... ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայե... Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կու... Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մր... Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մ... Կամրագրվի համայնքի անդամների կողմից հանրային ... Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դե... Կպեք ձեր աթոռներին․ երբ հեռացվեք, աթոռն էլ ձե... Գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյո... Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներ... Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծ... Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և ... Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն ... Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթար... Նավթի գները նվազել են Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ

Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել

168.am-ը գրում է․

Վերջին ամիսներին տրանսֆերտների տեսքով ֆինանսական միջոցների մուտքը Հայաստան անընդմեջ կրճատվում է։ Թեև դրանք էլի փոքր գումարներ չեն, հասնում են ամսական մի քանի հարյուր միլիոն դոլարի, այնուհանդերձ այլևս այն ակտիվ հոսքերը չկան, որոնք կային ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում ու դրան հաջորդող առաջին տարվա ընթացքում։

Անցած տարվա երկրորդ կեսից սկսած տրանսֆերտների մուտքը կրճատվում է, այն էլ՝ բարձր տեմպերով։

Փոխարենը՝ ավելանում է կապիտալի արտահոսքը։ Բավական մեծ գումարներ են գնում երկրից՝ առևտրային և ոչ առևտրային հոսքերի տեսքով։

Դուրս եկող գումարներն ավելացել են։ Ավելացել են գերազանցապես ոչ առևտրային հոսքերը։ Խոսքն այն գումարների մասին է, որոնք դուրս են գալիս երկրից՝ ոչ ներմուծումները և ոչ էլ առևտուրը ֆինանսավորելու անվան տակ։

Դրանք, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ մեծամասամբ Հայաստանից հանվող գումարներն են, որոնք, այլ կերպ ասած, փախչում են երկրից, անվտանգության ու այլ նպատակներից ելնելով՝ տեղափոխվում են այլ երկրներ։

Գումարները Հայաստանից դուրս են գալիս նաև այն քաղաքացիների միջոցով, ովքեր արտագաղթում են երկրից ու հանում են իրենց ունեցվածքը։ Իսկ այդպիսիք վերջին տարիներին քիչ չեն։ Միայն նախորդ երեք տարվա ընթացքում Հայաստանից գնացել ու չի վերադարձել ավելի քան 138 հազար քաղաքացի։

Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է։

Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է արձանագրվել։ Առևտրային արտահոսքը եղել է նախորդ տարվա մակարդակին, իսկ ոչ առևտրայինն ավելացել է։ Ոչ առևտրի նպատակով Հայաստանից դուրս բերված գումարները տարեսկզբի երկու ամիսներին 30-31 տոկոսով աճել են։

Երկու ամսում քաղաքացիները երկրից հանել են 78 մլն դոլար։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում դուրս եկած գումարները 59 մլն դոլարի կարգի էին։

Այս գումարները գնացել են տարբեր երկրներ, մեծ մասը, իհարկե, ինչպես միշտ, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ։

Ռուսաստան գնացել է ավելի քան 22 միլիոն, Միացյալ Նահանգներ՝ գրեթե 19 միլիոն։

Բավական խոշոր արտահոսք է արձանագրվել նաև Շվեյցարիայի ուղղությամբ։

Շվեյցարիան, ինչպես հայտնի է, համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը, որտեղ տարբեր երկրներից, ապահովության ակնկալիքով, կուտակվում է փողը։

Հայաստանից երկու ամսում Շվեյցարիա է փոխանցվել գրեթե 8,6 մլն դոլար։

Մեծ Բրիտանիա գնացել է 3,5 միլիոն, Էմիրաթներ՝ 2,7 միլիոն, Ֆրանսիա՝ 2 մլն դոլար։

Կան էլի երկրներ, որտեղ Հայաստանից գումարներ են փոխանցվել։ Բայց դրանք մեծ չեն։

Ի տարբերություն արտահոսքի, որն ավելացել է, Հայաստան մտնող գումարները տարեսկզբին ակտիվ կրճատվել են։ Նախորդ տարվա համեմատ՝ գրեթե 30 տոկոսի հասնող անկում կա։ Մուտքերը կրճատվել են՝ ինչպես հունվարին, այնպես էլ՝ փետրվարին։ Բայց փետրվարին այն շեշտակի է. անցած տարի ստացվել էր 714 միլիոն, այս տարի՝ 410 մլն դոլար։

Տրանսֆերտային հոսքերի երկու ամսվա հանրագումարն այս տարի կազմել է 771 մլն դոլար։ Անցած տարի գերազանցել էր 1,1 միլիարդը. 328 մլն դոլարից ավելի անկում է արձանագրվել։ Եվ դա տեղի է ունեցել բացառապես Ռուսաստանի հաշվին։ Այստեղից ստացվող փոխանցումներն են կրճատվել։

ՌԴ-ից գրեթե 369 մլն դոլարով կամ շուրջ 42 տոկոսով պակաս գումար է եկել։ Անցած տարի ստացվել էր 882 միլիոն, իսկ այս տարի՝ 513 միլիոն։

Կրճատվել են դրսից Հայաստան եկող՝ ինչպես առևտրային, այնպես էլ՝ ոչ առևտրային մուտքերը։

Եթե անցած տարվա առաջին երկու ամիսներին մաքուր տրանսֆերտները 213 մլն դոլարից ավելի էին, այս տարի սահմանափակվել են 145 միլիոնով։ Նվազել են ավելի քան 68 մլն դոլարով կամ գրեթե 33 տոկոսով։

Այս շարժերի շրջանակներում տարօրինակ է, որ վերջերս դրամը կրկին ամրապնդվեց։ Մինչդեռ՝ վերջին տարիներին համարվել է, որ Հայաստանի ֆինանսական շուկայում արձանագրվող երևույթները տրանսֆերտների տեսքով ստացվող տարադրամային հսկայական հոսքերի պատճառով են, որոնք մեծացրել են ճնշումը փոխարժեքների վրա։

Այս տարվա սկզբին, ինչպես տեսնում ենք, տրանսֆերտային հոսքերը Հայաստան բավական մեծ տեմպով՝ շուրջ 30 տոկոսով, կրճատվել են, բայց դրամը վերջին շրջանում էլի ամրապնդվեց։ Թե այս անգամ ո՞րն է դրա բուն պատճառը, պաշտոնական բացատրություններ չկան։

Դրամն ամրապնդվեց, երբ մասնավոր տրանսֆերտներից ներքին շուկա մնացող գումարները կտրուկ պակասել են։

Անցած տարի դրանք անցնում էին 500 մլն դոլարից, իսկ այս տարի կազմել են ընդամենը 153-154 միլիոն։

Գրեթե 3,3 անգամով քիչ փող է մնացել ներքին շուկայում, քան նախորդ տարի էր։

Ոչ առևտրային տրանսֆերտների զուտ հոսքն այս տարի կրճատվել է շուրջ 2,3 անգամով՝ 154 մլն դոլարից իջել է 67 միլիոնի։ Զուտ հոսքը 87 մլն դոլարով պակասել է։

Տրանսֆերտների շարժը տարեսկզբին ակնհայտորեն Հայաստանի օգտին չէ։ Չնայած դեռևս շարունակում են բավական մեծ գումարներ գալ, դրանք ոչ միայն դադարել են ավելանալ, այլև նախորդ տարվա համեմատ՝ մեծ տեմպերով կրճատվում են։

Փոխարենը՝ դուրս եկող գումարներն են շատացրել։

Եթե այս միտումները նույն ձևով պահպանվեն նաև առաջիկայում, ապա, անկասկած, տարեվերջին մուտքերի բավական խոշոր անկում կունենանք։

Խոսքն ընդհուպ 1,5-2 մլրդ դոլարի մասին է։

Հիշեցնենք, որ անցած տարի այս խողովակով Հայաստան էր մտել 5,7 միլիարդ, իսկ 2022թ.` 5,2 մլրդ դոլար։

դիտվել է 266 անգամ

Այս թեմայով

Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում իմ պաշտոնավարմա... Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վ... ԱԽ քարտուղարն ընդունել է Դեյվիդ Քոհենին ԱՄՆ Կ... ՇՄ նախարարն ընդունել է Հայաստանում ՀԲ-ի գրասե... Singapore Airlines ավիաընկերության չվերթից տո... ԵՄ-ը ճանաչում է Զելենսկու լեգիտիմությունը. Ստ... Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը կհուղարկավորվի ... Գլխավոր դատախազը ԱՄՆ գործընկեր պաշտոնյայի հետ... Մայիսի 26-ին՝ մեծ հանրահավաք Հանրապետության հ... Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ... Կապանում փորձել են hրկիզել Կապանի քաղաքապետ Գ... Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստ... Ռաիսիի մահը մեծ կորուստ է, նա իր խոսքի տեր մա... Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Լիտվա... Ծիրանի բերքատվության կանխատեսում Արարատյան դա... ՄԱԿ-ի ԱԽ-ը չի ընդունել տիեզերքում զենք չտեղակ... 2024-ին ՀՀ-ում արձանագրվել է այլ երկրներից կա... Բագրատ Սրբազանն՝ արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝... Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և ԿԺԴՀ-... Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերա... Փրկարարները Քասաղի կիրճից իջեցրել են ոտքը վնա... Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո... Երևանում՝ փողոցում, կնոջ ինքնազգացողությունը ... ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյա... Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 101 դ... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հալլեի հա... Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ... Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական ոլ... ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեծ Բրիտանիայի ազգ... Արմեն Գրիգորյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պ... Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի ... Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է... Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը... Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեո... ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են կնքել անվտանգ... Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզութ... Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, ո... Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն... Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտ... Պաշտպանության նախարարությունը՝ մոդուլային զոր... Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախա... ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում... Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալ... ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը վաղ փուլերում մեծ... Որ կիրանցեցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, ն... Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, իրենք ... Գուտերեշն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է արել շարո... Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգո... Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնա... Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև Գոհար Ավետիսյանը տատիկի մասնակցությամբ հուզիչ... Ձերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. ն... Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ ա... Գործընթացի ավարտին Հայաստանը կկորցնի զգալի տա... Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել ձեր հենարանը,... Մեկ զոհ, 30-ից ավելի վիրավոր՝ Լոնդոն-Սինգապու... Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե ՀՀ-ում գործող ... Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ... Խորհրդային շրջանի, ուշ շրջանի քարտեզների միջև... ՀՀ իշխանությանը մեղադրել պատերազմ հրահրելու, ... Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփակ... ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ... Արցախը հանձնեցիք, տնավեր դարձրիք, հիմա հերթը ... ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային ա... Քաղաքացին «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք ա... ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը... Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվա... Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրա... Արայիկ Հարությունյանն ու Ֆրանսիայի դեսպանը քն... Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր ար... Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արց... Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանմ... 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կա... Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատ... ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի... Բեռն ընկնելու է շարքային քաղաքացու վրա. փաստա... ՀՀ ՔԿ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակա... ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին... Մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ Արցախի կառավարութ... 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հ... Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահով... ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայե... Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կու... Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մր... Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մ... Կամրագրվի համայնքի անդամների կողմից հանրային ... Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դե... Կպեք ձեր աթոռներին․ երբ հեռացվեք, աթոռն էլ ձե... Գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյո... Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներ... Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծ... Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և ... Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն ... Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթար... Նավթի գները նվազել են Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan