Երևան, 21.Մայիս.2024, 00:00 |
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի ... Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է... Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը... Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեո... ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են կնքել անվտանգ... Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզութ... Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, ո... Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն... Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտ... Պաշտպանության նախարարությունը՝ մոդուլային զոր... Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախա... ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում... Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալ... ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը վաղ փուլերում մեծ... Որ կիրանցեցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, ն... Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, իրենք ... Գուտերեշն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է արել շարո... Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգո... Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնա... Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև Գոհար Ավետիսյանը տատիկի մասնակցությամբ հուզիչ... Ձերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. ն... Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ ա... Գործընթացի ավարտին Հայաստանը կկորցնի զգալի տա... Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել ձեր հենարանը,... Մեկ զոհ, 30-ից ավելի վիրավոր՝ Լոնդոն-Սինգապու... Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե ՀՀ-ում գործող ... Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ... Խորհրդային շրջանի, ուշ շրջանի քարտեզների միջև... ՀՀ իշխանությանը մեղադրել պատերազմ հրահրելու, ... Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփակ... ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ... Արցախը հանձնեցիք, տնավեր դարձրիք, հիմա հերթը ... ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային ա... Քաղաքացին «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք ա... ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը... Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվա... Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրա... Արայիկ Հարությունյանն ու Ֆրանսիայի դեսպանը քն... Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր ար... Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արց... Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանմ... 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կա... Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատ... ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի... Բեռն ընկնելու է շարքային քաղաքացու վրա. փաստա... ՀՀ ՔԿ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակա... ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին... Մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ Արցախի կառավարութ... 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հ... Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահով... ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայե... Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կու... Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մր... Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մ... Կամրագրվի համայնքի անդամների կողմից հանրային ... Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դե... Կպեք ձեր աթոռներին․ երբ հեռացվեք, աթոռն էլ ձե... Գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյո... Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներ... Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծ... Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և ... Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն ... Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթար... Նավթի գները նվազել են Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի ... Աստղագուշակ` մայիսի 21-ի համար Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտն... ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի... Գազ չի լինելու Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծա... Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկությո... ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասի... Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ» Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը․ մանրամասն... Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հա... Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30... Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ.... Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել ... Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մ... Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է ... ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապա... Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն ... 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և... ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն... ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի նախագ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ... Բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Պատրաստ եմ հանդիպելու Սրբազանի հետ․ Հայկ Մարո... Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն ... «Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործուն... Վերջին մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավա... Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի... Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգ...

Վիզաների ազատականացումը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ քննարկումների առանցքային թեմա է․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցությունը զարգացնելու ներուժ է տեսնում՝ շեշտելով, որ դրան կնպաստի նաև Երևանում Բելգիայի՝ վերջերս բացված դեսպանատան աշխատանքը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու ներուժ է տեսնում հատկապես տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Նա փոխգործակցության լուրջ պոտենցիալ է տեսնում նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, էներգետիկայի ոլորտներում։

Հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Հայաստան-Բելգիա հարաբերություններին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման հնարավորություններին, Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ԵՄ-ում նախագահության ընթացքում Բելգիայի առաջնահերթություններին և այլ հարցերի։

-Պարոն դեսպան, արդեն գրեթե վեց ամիս է`դիվանագիտական առաքելությամբ Հայաստանում եք: Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանի, հայ ժողովրդի մասին։

-Երեւան ժամանեցի յուրահատուկ համատեքստում։ Որպես Հայաստանում Բելգիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնի ստանձնումը համընկավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության եւ դրան հաջորդած բնակչության զանգվածային արտագաղթի հետ։ Այս իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան իմ պաշտոնավարման սկզբնական շրջանում: Այս իրադարձություններից դուրս պետք է խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ տպավորված եմ կապերի հաստատման դյուրինությամբ թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ իշխանությունների հետ։ Բացի հայկական հյուրընկալությունից, դա բացատրվում է նրանով, որ մեր երկրները հիանալի երկկողմ հարաբերություններ ունեն։

-Ինչո՞ւ էր Բելգիայի համար կարեւոր հենց հիմա Հայաստանում դեսպանություն բացելը։

-Ձեր հարցն ակնհայտորեն եւ լիովին տեղին է: Այո, հարց կարող է առաջանալ՝ Բելգիան Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ ունի ավելի քան 30 տարի, ինչո՞ւ իմ երկրի իշխանությունները հենց այս պահին որոշեցին դեսպանություն բացել։ Դա մի քանի պատճառ ունի: Նախ, աշխարհաքաղաքական համատեքստը խորապես փոխվել է, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը: Աշխարհաքաղաքական այս նոր մարտահրավերները Եվրոպային մոտ գտնվող որոշ տարածաշրջաններում ապակայունացման վտանգ են ներկայացնում: Այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունները շատ առանձնահատուկ նշանակություն են ստանում։ Եվրամիությունը, ինչպես գիտեք, աշխատում է Հարավային Կովկասում ավելի մեծ կայունության եւ բարգավաճման ուղղությամբ: Բացելով մեր դեսպանատունը՝ ցանկացանք մեր աջակցությունը ցուցաբերել եւ նպաստել այս ջանքերին, եւ սա այն ուղերձն է, որով կիսվել է արտաքին գործերի նախարար տիկին Հաջա Լահբիբը, երբ անցյալ ամառվա վերջին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Դեսպանատան բացումը նաեւ հնարավորություն է զարգացնելու մեր երկկողմ կապերը, մասնավորապես տնտեսական, բայց նաեւ մշակույթի ոլորտում։ Վերջապես, ինչպե՞ս չհիշենք, որ իմ երկրում ապրում է 30-40 հազար հայ, ինչը նպաստում է Հայաստանի եւ Բելգիայի միջեւ սերտ կապերին, որոնք, հուսով եմ, ավելի կամրապնդվեն դեսպանատան բացմամբ։

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-բելգիական հարաբերությունների զարգացման ներկա փուլը։ Ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ երկու երկրների հարաբերությունները, ո՞ր ոլորտներում եք մեծ ներուժ տեսնում։

-Կան մի քանի ոլորտներ, որտեղ մենք կարող ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները։ Իմ՝ Հայաստան հասնելու օրերին Վալոնիայի արտահանման եւ օտարերկրյա ներդրումների գործակալությունը (AWEX) տնտեսական առաքելություն էր նախապատրաստում դեպի Հայաստան, եւ արդյունքում ես շատ արագ կապ հաստատեցի բազմաթիվ հայ ձեռներեցների հետ եւ անմիջապես զգացի տնտեսության ոլորտում մեր երկկողմ համագործակցության ամբողջ ներուժը։ Բելգիական եւ հայկական ընկերությունների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարներ, անշուշտ, կան։ Այստեղ ակնհայտ է տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։ 2024 թվականին այս ոլորտի կարեւոր միջոցառումներ են նախատեսված Հայաստանում․ մասնավորապես, խոսքը աշնանը Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի մասին է, որին, հուսով եմ, կմասնակցեն բազմաթիվ բելգիական ընկերություններ։ Բայց, կարծում եմ, կան նաեւ բազմաթիվ հնարավորություններ առողջապահության եւ էներգետիկ ոլորտներում, որտեղ բելգիական ընկերությունները կարող են դիրքավորվել։ Մեծ ներուժ կա գյուղատնտեսության, զբոսաշրջություն եւ այլ ոլորտներում եւս: Մենք ակնհայտորեն սկսում ենք սպիտակ էջից։ Շատ բաներ կան զարգացնելու, եւ այստեղ լինելը ինձ թույլ է տալիս ամենօրյա կապ ունենալ հայ զրուցակիցների հետ եւ զարգացնել կապերը։

Միայն մեկ օրինակ բերեմ․ դեսպանատունը, սերտ համագործակցելով բելգիական շոկոլադի հետ աշխատող հայ կին ձեռներեցի հետ, ով վերապատրաստվել է Callebaut ընկերության կողմից, երկու ազգային դրոշների գույներով, երկու երկրներին հատուկ համերով, այսինքն՝ Բելգիայի համար՝ սպեկուլոն եւ սուրճ, Հայաստանի համար՝ ծիրան եւ կոնյակ, շոկոլադներ պատրաստեցինք՝ որպես դեսպանության կողմից տարեվերջյան նվեր։

Ստեղծագործելու եւ համագործակցելու ցանկություն կա, պարզապես պետք է օգտվել հնարավորություններից, եւ դա է դեսպանության գոյության պատճառներից մեկը: Կարծում եմ, որ այս օրինակը հիանալի կերպով խորհրդանշում է այն, ինչ մենք փորձում ենք անել այստեղ՝ դեսպանատան միջոցով, մասնավորապես՝ զարգացնել համագործակցային եւ ստեղծագործական կապերը հատկապես տնտեսության ոլորտում եւ ապահովել, որ մեր երկրները մոտենան միմյանց եւ ընդհանուր շահեր գտնեն։

Մեկ այլ չափազանց դինամիկ ոլորտ է մշակույթը: Մասնավորապես, իմ ժամանելուց անմիջապես հետո հանդիպեցի Երեւանի պետական ​​թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր տիկին Սառա Նալբանդյանի հետ եւ, ի մեծ զարմանս, նա հայտարարեց, որ արդեն բազմաթիվ համագործակցություններ ունի բելգիացի դրամատուրգների հետ, եւ որ նրանցից ոմանց գործերը նույնիսկ թարգմանվել են հայերեն։ Այնուհետեւ նա ինձ հրավիրեց ինստիտուտ, որտեղ դասախոսների եւ ուսանողների հետ նրանց հարազատ թեմաների եւ գաղափարների շուրջ փոխանակման միջոցով ես նրանց մոտ բելգիացի արվեստագետների հետ համագործակցելու ծարավ զգացի: Այնուհետեւ ես աշխատեցի, որպեսզի ինստիտուտը կապի մեջ մտնի Բրյուսելի Theatre de Proche-ի, ինչպես նաեւ ազգային թատրոնի դերասանների, ինչպես նաեւ բելգիացի հեղինակների եւ դրամատուրգների հետ: Այս ամենը դեռ նոր է սկսվել, բայց ես արդեն կարող եմ ձեզ հայտարարել, որ գարնանը երկու բելգիական ներկայացում կլինի Երեւանում եւ Գյումրիում։ Այս մասին մենք ավելի ուշ կհաղորդենք: Կարծում եմ, որ սա բելգիական ժամանակակից հասարակությանը լավ արտացոլող բեմադրություն է, որի թեման միգրացիայի խնդիրներն են, մի թեմա, որը հետաքրքրում է նաեւ հայ հանրությանը: Մենք փորձում ենք զարգացնել երկու երկրների մշակութային եւ ակադեմիական կապերը նաեւ համայնքային մակարդակով։

-Այս պահին ԵՄ-ում նախագահում է Բելգիան։ Որո՞նք են Ձեր երկրի առաջնահերթությունները։

-Ինչպես գիտեք, սա Եվրամիության Խորհրդում Բելգիայի 13-րդ նախագահությունն է։ Բելգիան առաջին անդամ երկիրն է, որը ստանձնել է այդ գործառույթը 1958 թվականին: Հետեւաբար, Բելգիան ունի որոշակի գիտելիքներ նախագահությունների կազմակերպման հարցերում, ինչը պահանջում է ինտենսիվ աշխատանք Բրյուսելի իմ գործընկերների կողմից: Այս նախագահությունն ունի օրենսդիր մարմնի գործող կազմի գործունեության ժամկետի ավարտին գալու առանձնահատկությունը եւ կավարտվի Եվրոպական խորհրդարանի՝ հունիսի 9-ին կայանալիք ընտրություններով, որոնք կհամընկնեն նաեւ Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային ընտրությունների հետ։

Մեր նախագահության կարգախոսը բաղկացած է երեք բառից՝ պաշտպանել, ուժեղացնել եւ պատրաստել։ Նպատակները կարող ենք ամփոփել մեկ նախադասությամբ՝ պաշտպանել եվրոպացի քաղաքացիներին՝ միաժամանակ ամրապնդելով մեր տնտեսության կայունությունն ու Եվրոպային պատրաստելով ապագային:

Խոսքը նախ այն օրենսդրական գործընթացները կյանքի կոչելու մասին է, որոնք ներառված են Եվրամիության 2019-2024 թվականների ռազմավարական օրակարգում, բայց նաեւ կարեւոր է Եվրամիության հետագա տարիների ռազմավարական օրակարգի նախապատրաստումը։

Բելգիայի նախագահության առաջնահերթություններն ընդհանուր առմամբ վեցն են, որոնք ակնհայտորեն համապատասխանում են Եվրամիության մեծ հավակնություններին․ երաշխավորել օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ միասնությունը, ուժեղացնել Եվրամիության տնտեսական մրցունակությունը, ապահովել անցումը կանաչ տնտեսությանը, աշխատել եվրոպական սոցիալական օրակարգը համախմբելու, եվրոպացիներին եւ Եվրոպայի սահմանները պաշտպանելու ուղղությամբ եւ վերջապես պատկերացնել Եվրամիության ապագան:

Օրենսդրական մակարդակով Բրյուսելի իմ գործընկերները նման են օդային երթեւեկության վերահսկիչներին, որոնք փորձում են հնարավորինս շատ նախագծերի վայրէջքն ապահովել: Եվ դա տեղի է ունենում գրեթե ամեն օր՝ լինի դա կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նախագիծը, որը ճանապարհ է հարթում Եվրամիության ներսում ներդաշնակեցված պատժամիջոցների համար, Ուկրաինային լրացուցիչ օգնության տրամադրման վերաբերյալ վերջին համաձայնագիրը, թե բնապահպանական մակարդակի, Շենգենյան գոտին ավելի ճկուն դարձնելու, եվրոպացիների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող անդրսահմանային սպառնալիքներին ուղղված նոր կանոնների վերաբերյալ նախագծերը։

Եվրոպան հաճախ է դիտարկվել եւ իրավացիորեն համարվում է նորմատիվ ուժ, սակայն, ներկայիս աշխարհաքաղաքական ցնցումներով պայմանավորված, մեր նախագահության օրակարգում են նաեւ Եվրոպայի ապագայի ռազմավարական հարցերը։

Այսպիսով, մեր նախագահության երկրորդ փուլի օրակարգը կլինի ԵՄ-ի 2024-2029 թվականների ռազմավարական օրակարգի նախապատրաստումը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 182 անգամ

Այս թեմայով

Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի ... Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է... Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը... Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեո... ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են կնքել անվտանգ... Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզութ... Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, ո... Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն... Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտ... Պաշտպանության նախարարությունը՝ մոդուլային զոր... Սիմոնյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախա... ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում... Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալ... ՄԻԱՎ-ի հայտնաբերելիությունը վաղ փուլերում մեծ... Որ կիրանցեցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, ն... Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, իրենք ... Գուտերեշն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է արել շարո... Պարզվել են մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգո... Մայիսի 24-ից մեզ է մոտենում հերթական տեղումնա... Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև Գոհար Ավետիսյանը տատիկի մասնակցությամբ հուզիչ... Ձերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. ն... Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ ա... Գործընթացի ավարտին Հայաստանը կկորցնի զգալի տա... Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել ձեր հենարանը,... Մեկ զոհ, 30-ից ավելի վիրավոր՝ Լոնդոն-Սինգապու... Եկել է ժամանակը՝ հասկանանք, թե ՀՀ-ում գործող ... Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ... Խորհրդային շրջանի, ուշ շրջանի քարտեզների միջև... ՀՀ իշխանությանը մեղադրել պատերազմ հրահրելու, ... Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփակ... ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ... Արցախը հանձնեցիք, տնավեր դարձրիք, հիմա հերթը ... ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային ա... Քաղաքացին «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք ա... ԶՊՄԿ-ի կողմից 70 միլիոն դրամի նվիրատվությունը... Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվա... Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրա... Արայիկ Հարությունյանն ու Ֆրանսիայի դեսպանը քն... Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր ար... Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արց... Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանմ... 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կա... Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատ... ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի... Բեռն ընկնելու է շարքային քաղաքացու վրա. փաստա... ՀՀ ՔԿ նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակա... ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին... Մարմնամարզիկները մեկնել են Բուլղարիա Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ Արցախի կառավարութ... 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հ... Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահով... ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայե... Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կու... Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել Շարժայի մր... Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է, մ... Կամրագրվի համայնքի անդամների կողմից հանրային ... Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դե... Կպեք ձեր աթոռներին․ երբ հեռացվեք, աթոռն էլ ձե... Գոհունակությամբ ենք ընդունել Ադրբեջանին 4 գյո... Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներ... Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծ... Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյան Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և ... Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն ... Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ... ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթար... Նավթի գները նվազել են Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի ... Աստղագուշակ` մայիսի 21-ի համար Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտն... ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի... Գազ չի լինելու Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծա... Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկությո... ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասի... Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ» Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը․ մանրամասն... Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հա... Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30... Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ.... Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել ... Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մ... Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է ... ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապա... Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն ... 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և... ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել, թե ինչն... ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի նախագ... Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ... Բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Պատրաստ եմ հանդիպելու Սրբազանի հետ․ Հայկ Մարո... Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն ... «Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործուն... Վերջին մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավա... Ուկրաինայի հարցով համաժողովին կմասնակցի ավելի... Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan