Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել է 2 մեքենա․ մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում
Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի Ալափարսի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։